Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 21:58 15-01-2024

Գոնե մեկը պատժվեր, որ մնացածին դաս լիներ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ սկսեց դպրոցների նորակառույց մարզադահլիճներում կախիչներ պոկելով և ցնցուղներ ստուգելով, որից հետո աշխատանքից ազատվեցին մի շարք պաշտոնյաներ։

Նշենք, որ տարեսկզբից սկսած՝ ՀՀ պաշտպանության բանակում սպանվեցին մի քանի զինծառայողներ, սակայն ոչ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով՝ ինչու վատ կախիչի պատճառով պաշտոնյաների են ազատում, իսկ զինվորների մահվան պատճառով չեն ազատում։

Հարցվածներից մեկն իր կարծիքը հայտնեց՝ ասելով, որ պետք է առաջինը զբաղվել մահացած զինվորների գործով, հետո՝ կախիչների։

«Գոնե մեկ հոգի պատժվեր, որ մնացածին դաս լիներ»,- այսպես ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված