Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:17 14-01-2024

Նախօրեին բքի պատճառով կորած զինծառայողին շարունակում են փնտրել. ՊՆ

Նախօրեին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Oragir.News-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: