copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:30 11-01-2024

Քաղաքապետարանը չգիտի, թե ինչքան փող է ստանալու «հեղափոխությանն» աջակցած ռոք խումբը

Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին, ժամը 19:30-ին Շահումյանի հրապարակում միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես է գալու «Nemra» խումբը։

Թե ինչպես է որոշվել, որ հենց այս խումբը պետք է ելույթ ունենա, ինչպես նաև որքան գումար է հատկացվել նրանց համերգային ծրագիրն իրականացնելու համար, թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ «Ֆակտորի փրոդաքշնս»-ը գաղտնի են պահում հանրությունից։

Երևանի քաղաքապետարանից Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ «Nemra» խմբի ընտրությունը կատարել են հաշվի առնելով նրանց ճանաչումը և սիրված լինելը, սակայն, թե կոնկրետ որքան գումար է տրամադրվել խմբին չեն կարող ասել, քանի որ այն իրականացրել է «Ֆակտորի փրոդաքշնս»-ը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ֆակտորի փրոդաքշնս»-ի հետ պարզելու, թե որքան գումար են վճարել «Nemra»-ին՝ հունվարի 13-ի միջոցառմանը համերգային ծրագիր ապահովելու համար։

Ընկերությունից սակայն հրաժարվեցին թիվ հնչեցնել․
«Դա կոմերցիոն գաղտնիք է, և ես իրավասու չեմ դա հրապարակավ ասել»։
Նշենք, որ «Ֆակտորի փրոդաքշնս»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով:

Հիշեցնենք, որ «Nemra» խումբը աջակցում էր 2018 թվականի հեղափոխությանը։ Մասնավորապես ապրիլի 25-ին և մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում ելույթներով էր հանդես գալիս, որին էլ հաջորդում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը