copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 08-01-2024

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա:

Որոշ ժամանակ անց, ընկերությունը՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։

«Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով։

Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո։

Արդյունքում կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող աստաթղթերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի