Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:37 01-01-2024

Հայ ժողովուրդը աշխարհին ապացուցել է՝ մեռնող ժողովուրդ չենք․ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանի Ամանորյա ուղերձը․

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, տարեմուտի եւ յատկապէս օրեր յետոյ Փրկչի աշխարհ գալու ուրախալի առիթով հեռաւոր Պրազիլէն իմ օրհնութիւնը, սէրն ու բարեմաղթանքները կը բերեմ ամէնքիդ։

Տարին ծանր եւ կորստաբեր եղաւ հայոց աշխարհի համար, մեր երկիրը չափերով նորէն փոքրացաւ, անժամանակ կորսնցուցինք քաջարի հերոսներու նահատակութեամբ օծուած հայենիքի մի մասը՝ մեր հոգիներու եւ սիրտերու մէջ շարունակելով կրել ցաւ եւ դառնութիւն: Արդարև, Հայաստանի մէջ տիրող այսօրուայ բարդ իրավիճակը զրկած է մեզ առօրեայ, ինչպէս և ամանորեայ բնական ուրախութիւնէն: Բայց օրեր յետոյ մանուկ Յիսուսի սուրբ ծննդեան լուսաբեր տօնի խորհուրդով լիայոյս ենք, որ հայոց երկնակամարի մէջ կը փայլատակի «Արդարութեան Արեգակը»:

Դարերու խորքէն բազում տանջանքներու բովով անցած հայ ժողովուրդը աշխարհին ապացուցած է, որ մենք մեռնող ժողովուրդ չենք, մենք՝ ունենալով հազարաւոր «անլուծելի» հարցեր շարունակելու ենք երթալ ընդառաջ դէպի՝ Բարձրյալն Աստուած եւ դէպի ազգային մեր սուրբ գաղափարները:

Թող նոր 2024 թուականում իրականան մեր բոլոր ձգտումները թէ՛ անձնական, ընտանեկան, ազգային եւ թէ հայրենական կեանքին մէջ։ Տիրոջ անմնացորդ սէրը, ողորմութիւնն ու պահպանութիւնը միշտ ըլլան ամենքիդ հետ. Ամէն:

Ձեզ համար միշտ աղօթող՝ Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյան:
Բարի եւ օրհնեալ տարի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել