Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:17 31-12-2023

ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, արդեն երրորդ օրն է, հայտնվել են Հայաստան-Վրաստան սահմանային խցանման մեջ

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ահազանգում է․ «ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, արդեն երրորդ օրն է, հայտնվել են Հայաստան-Վրաստան սահմանային խցանման մեջ։

Անցակետն հատելու համար շատերը 12-15 ժամանոց հերթեր են հաղթահարում։ Դժվար թե վրացական կողմին հայտնի չլիներ Հայաստանից սպասվող մեծ հոսքի մասին։ Վրացական հյուրասիրության վրա կասկածելու առիթ չեմ ունեցել, վրացական տուրիստական բումի մասին տեղեկություններն էլ կարծես ներշնչող են։

Ինչի՞ մասին է խոսում արդեն երրորդ օրը շարունակվող այս ամանորյա խայտառակությունը։ Արդյոք սա վերաբերմու՞նք է Հայաստանի և ՀՀ քաղաքացու հանդեպ։

ՀՀ քաղաքացիների արժանապատվությունն ու նվաստացումը չի՞ հետաքրքրում ՀՀ իշխանություններին։
Ոստիկանություն, ԱԳՆ անելիք չունե՞ք․․․»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել