copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:27 28-12-2023

Մի խումբ դիմակավորված և զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։

Զինված լինելով էլեկտրահարող սարքերով, մետաղե ձողերով, քարերով՝ հայհոյանքներով ու բղավոցներով կյանքի համար վտանգավոր եղանակով հարձակում են գործել խաղաղ հայ համայնքի և հոգևորականների, այդ թվում՝ եպիսկոպոսների, քահանաների և սարկավագների նկատմամբ։

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված Հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է Ոստիկանությունում։ Ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Ըստ ահազանգերի՝ թեև Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, Ոստիկանությունը ժամանել է 20 րոպե ուշացումով։

Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեզծելով:

Մենք նշված հարցերը քննարկել ենք Երուսաղեմի Հայ համայնքի հետ և անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակի հետ կապված։ Նշված բոլոր տեղեկությունները հաստատել են նաև Հայ համայնքի ներկայացուցիչները»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել