copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:20 27-12-2023

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պարբերաբար անցկացվում են համալիր ուսումնավարժանքներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պարբերաբար անցկացվում են համալիր ուսումնավարժանքներ՝ ստուգելու օդանավակայանի և փոխօգնության եկած արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմների հնարավորությունները:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն», «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությունների վթարափրկարարական խմբերի և ՆԳՆ Փրկարար ծառայության ջոկատի մասնակցությամբ ս.թ. դեկտեմբերի 22-ին անցկացվեցին հերթական ուսումնավարժանքները: