copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:36 27-12-2023

Ամուսնացրել ենք արցախցի զույգի. հարսը Վաղուհաս գյուղից է, փեսան՝ Ճարտար քաղաքից

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու կից գրել.

«Հրավիրված էի իմ սիրելի արցախցիների հարսանիքին:

2020թ. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ժամանակ եմ ծանոթացել արցախահայ այս գեղեցիկ, մեծ ընտանիքի հետ: Նրանք արցախցու համառության, տոկունության, աշխատասիրության վառ ապացույցն են:

Ինչպես ասում են՝ ես աղջկա կողմից էի: Ամուսնացրել ենք Էլլային՝ Արցախի Վաղուհաս գյուղից, ով ընտանիքով բնակություն է հաստատել Մասիսի Սիս գյուղում: Ամուսինն Արցախի Ճարտար քաղաքից է, ով ընտանիքով այժմ ապրում է Կապան քաղաքում:

Անցնելով դաժան փորձությունների միջով՝ նրանք շարունակում են ապրել, պայքարել և արարել մայր Հայաստանում: Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու:

Մաղթում եմ խաղաղ երկինք ու երջանկություն նորապսակներին:

Թող Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներում այսուհետ միայն ուրախ առիթներ լինեն»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում