Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:15 27-12-2023

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրույթը, իսկ 21-23 թվականների ընթացքում` փուլերով, իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը:

Սրան զուգահեռ, նույն 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացնում:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ Արցախի նախագահի հայտնի հրամանագրի չեղարկումը կարող է ադրբեջանական ագրեսիայի հանգեցնել:

Ադրբեջանը վերջին 3 տարիների ընթացքում ինչ ուզել, ինչպես ուզել է ՀՀ իշխանության հետ վարվել է` պատերազմ սանձազերծել, պայմանավորվածություն խախտել, ստել, «ֆռցրել», դարձրել «տրյապկա»:

Միայն ամենաանտեղյակներին կամ դդումներին կարող է թվալ, որ եթե Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանից կրկին ինչ-որ բան խլել, առիթ չի գտնի:

Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում:

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան