Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:35 25-12-2023

Դե կներեք, էլի. ՔՊ-ական պատգամավորը՝ արցախցիներին վերաբերող խնդիրների լուծման մասին

Oragir.News-ն այսօր կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ՔՊ-ի վերջին գաղտնի քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվո՞ւմ է 120 հազար բռնագաղթված արցախցիների խնդիրներին, որոնք արդեն երեք ամիս շարունակ օր օրի ավելանում են։

«Չէ, մենակ դուք եք անդրադառնում»,- լրագրողին պատասխպանեց ՔՊ պատգամավորը։ Ի դեպ՝ այն լրագրողին, ով լինելով Արցախից բռնի տեղահանված, ոչ միայն շատ լավ ծանոթ է, այլև՝ մասնակիցն այդ բոլոր խնդիրներին։

Վահագն Ալեքսանյանը, երևի՝ չգիտի, որ բռնի տեղահանված մարդկանց սահմանամերձ շրջաններում բնակեցնելն անմարդկային է, քանի որ նրանք կորուստներով պայմանավորված սթրեսի մեջ են, տեղահանության և պատերազմի սպառնալիքի հետ կապված խոցելի հոգեվիճակում են։ Այլապես, լրագրողի այն հարցին, թե տեղահանվածներն ինչպե՞ս ապրեն 50 հազար դրամ աջակցությամբ, երբ ՀՀ իշխանությունները վերջիններին որևէ աշխատանք չեն վստահում, չէր առաջարկի վերաբնակվել սահմանամերձ բնակավայրերում։

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի