copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 25-12-2023

Պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ իր դեմ քրեական գործով դատավճռին՝ պնդելով, որ այն ի սկզբանե նպատակ ուներ վարկաբեկելու իրեն՝ սահմանափակելով իր քաղաքական գործունեությունը։

Չալաբյանը նշեց, որ քրգործը բացարձակ ռեկորդակիր է օրենքների և իրավուքնի խախտումների մասով։

«Այն հարուցվել է օրենքի խախտումով, մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով... Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ և այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որևէ հանրահավքի հետ են կապված»,-ասաց նա։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում։ «Մեղադրական վճիռը մեկուկես տարի առաջ էին ներկայացրել։ Պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում»,-ասաց նա։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգողը պարզաբանեց, որ իրավական հարթության մեջ դատավճիռը բողաքարկելու են՝ անհրաժեշտության դեպքում անցնելով դատական բոլոր արտյանները, ընդհուպ ՍԴ, ապա նաև՝ ՄԻԵԴ։

«Ոչինչ չի կարող ազդել մեր վճռականության վրա»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում