copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 25-12-2023

Հարութն ասում էր՝ սա ուրիշ կռիվ է, բայց մենք հաղթելու ենք. արցախցի լեյտենանտի քրոջ պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմից 3 տարի է անցել, բայց շատերի համար ոչ միայն վերքը չի սպիացել, այլ նաև այդ վիշտը կրկնապատկվել է։ Ստեփանակերտցի Հայրապետյանների ընտանիքը 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց որդուն, իսկ երեք տարի անց`որդու պահած Արցախը։

Լեյտենանտ Հարություն Հայրապետյանը նոր էր ընտանիք կազմել, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Նա առանց մեկ վայրկյան վարանելու գնաց ճակատ, որ պաշտպանի իր սիրելի Արցախի սահմանները։

«Հարութը շատ էր սիրում հայրենիքը, կռվի ժամանակ աշխատում էր օգնել բոլոր շրջափակվածներին՝ փրկելով շատ-շատ զինվորների կյանքեր։

Վարանդայում կռվելու ժամանակ Հարութը իր զինվորների հետ շրջափակման մեջ է ընկել։ Աստծո օգնությամբ կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ կորցնելով շատ ընկերների:

Հարութը անգամ ամենադժվար պահերին չէր կորցնում հումորի զգացումը, կարողացել է ուրախացնել ընկերներին, երգել ու կատակել, որպեսզի բարձրացնի զինվորների մարտական ոգին, որ զինվորները առաջ գնան»,- Oragir.News-ի զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված Հարություն Հայրապետյանի քույրը՝ Ալյոնա Հայրապետյանը:

Լեյտենանտ Հարություն Հայրապետյանը ծնվել է 1994թ.-ի դեկտեմբերի 29-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

2013թ.-ին զորակոչվել է բանակ և ծառայել է Մատաղիսում՝ որպես ականազերծող։ Ծառայությունից հետո շարունակել է ուսումը համալսարանում և ուսմանը զուգահեռ ծառայության անցել ՊՊԾ-ում։

2018թ.-ին ստանալով իրավաբանի որակավորում՝ ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ էլ ստացել է լեյտենանտի կոչում: Ավարտելուց հետո ծառայության է անցել ՊԲ շարքերում՝ որպես հետախույզ և մոտոհրաձգային դասակի հրամանատար։

Արցախցի լեյտենանտը պատերազմի առաջին իսկ օրերից իր զինվորների հետ մեկնել է Վարանդա և մասնակցել թեժ մարտերին: Այնուհետև Հարութ Հայրապետյանին տեղափոխել են Մարտունի, որտեղ էլ նոյեմբերի 3-ին զոհվել է հանուն հայրենիքի:

«Հարութը հետախուզական ջոկատում էր, և պատերազմի ընթացքում, երբ խոսում էինք Հարութի հետ, միշտ ասում էր՝ սա ուրիշ կռիվ է, բայց մենք հաղթելու ենք: Խոսում էինք հետը, բայց ոչինչ ցույց չէր տալիս, երբեք չենք զգացել, որ վատ է այնտեղ:

Նոյեմբերի 2-ն էր, կարծես թե Հարութի սիրտը ինչ-որ բան էր զգում… եկավ բոլորիս տեսավ և հաջող արեց, չասաց թե ուր են տանում: Գիշերը զանգեց ասաց, որ Մարտունի 2-ում է կռվում:

Զոհվել է նոյեմբերի 3-ին ականանետի բեկորից, քնային զարկերակն էր կտրվել»,-շարունակում է սպայի քույրը։

Հիմա իրենց կյանքն էլ առաջվանը չէ, Հարությունի քույրն ասում է`առաջ գիտեին, թե ինչի համար են իր եղբայրն ու նրա զինակից ընկերները զոհվել, հիմա ամեն ինչ անհասկանալի է։

Ասում է`մեկ րոպեում ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ արժեզրկվեց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը