Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 24-12-2023

Ադրբեջանցիները անարգել գուկան կհանդիպին իրանց գերեզմաններին. Բյուրակնի բնակիչ

«Իմ կողքի տունը թուրքեր են ապրել, իրանց գերեզմանները մինչեւ հմի կան։Իրանք Վրաստան անձնագրերով գուկան, կհանդիպին իրանց գերեզմաններին։ 88-ի դեպքերից հետո, որ ադրբեջանցիները ըստեղից գնացին, մենք մատով չկպաք իրանց գերեզմաններին, ինչխոր կար ըդպես մնացել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Բյուրակն գյուղի բնակիչ Սամվել Հակոբյանը։



Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն գյուղը Գյումրիից 8 կմ է հեռու, խստաշունչ ձմեռներով հայտնի Բյուրակնը գազաֆիկացված չէ։

Բյուրակն (նախկին անվանումը` Գյուլլիբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում է գտնվում։Գյուղը մոտ 200 տարի առաջ հիմնադրել են հայերն ու ազերիները։ 1988 թվականից հետո գյուղը վերաբնակեցվել է Վրաստանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։ Գյուղի նախկին անվանումը եղել է Գյուլլիբուլաղ։

Բյուրակնի բնակիչներն ասում են, որ խոսակցություններ են լսել,որ 88-ին ադրբեջանաբնակ գյուղերից գաղթած ադրբեջանցիները վերադառնալու գյուղ։



«Կողք-կողքի ապրել ենք, թուրք հարևան ունեինք, ես անգամ թուրքի թաղման արարողության եմ մասնակցել։Կուրբան Բայրամ տոն ունեին, նշում էին, իրանց ազգային ուտեստներից կհյուրասիրեին։Հարևանություն էրել ենք, բայց հմի չեմ պատկերացնե։Հմի անհնար է, ըդքան բանը տեսնելուց հետո, չեմ պատկերացնե ինչղ է հնարավոր իրանց հետ հարևանություն էնել, կամ կողք-կողքի ապրել»,-ասում է Բյուրակնի բնակիչ 85-ամյա Վարդուշ տատը։

Գյուղի բնակիչները ասում են գյուղում խնդիրները շատ են.ճանապարհները վատ վիճակում։Գյուղը ամբողջությամբ բնակեցված չեն։Փակ դռներն ավելի շատ են, մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքով քաղաք են տեղափոխվել, կամ ընդհանրապես երկրից գնացել են։

Բյուրակնի բնակիչները ավելի շատ մտահոգվում են, որ գյուղը դատարկվում է, իսկ սահմանամերձ գյուղերը պետք է միշտ պետության ուշադրության կենտրոնում լինեն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել