copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:36 23-12-2023

Չեմ կարծում, որ հերթը կհասնի ստորագրմանը․ ռազմագետը՝ հայ-ռուսական հնարավոր համաձայնագրի մասին

«Այստեղ խնդիրը ավելի շատ քաղաքական հարթության վրա է, կարծում եմ՝ ստորագրելուն չի էլ հասնի գործը, այլ ուղղակի կողմերը փորձում են նման հայտարարություններով մեղմել իրենց դիրքորոշումները։ Հայաստանը փորձում է ցույց տալ, որ չի հեռանում Ռուսաստանից, իսկ ՌԴ-ն էլ փորձում է այդ 400 միլիոնի բացասական էֆեկտը և ընդհանրապես Հայաստանի չհեռանալը ցուցադրի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմագետ Մհեր Հակոբյանը՝ մեկնաբանելով Սերգեյ Կապիրկինի ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև նոր համաձայնագրեր ստորագրելու հայտարարությանը։

«Ես չեմ կարծում, որ սա ռեալ արդյունքի կհասնի, սրանք քաղաքական մակարդակի խնդիրներ են, այստեղ ռազմականը չի առաջնայինը։ Թերահավատ եմ, որ բանը ստորագրմանը կհասնի, ավելի շուտ փորձում են իրավիճակ մեղմել, մանավանդ Սանկտ Պետերբուրգ գնալ-չգնալու անորոշ ֆոնին», -նշեց ռազմագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Որոշ տվյալներով` խոսքը 400 միլիոն դոլարի մասին է։

Վերջերս էլ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի