Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:19 22-12-2023

ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել

ԼՂ կառավարության ու վերջինի կողմից ստեղծված հիմնադրամների՝ ԼՂ իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմ են շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ 2023թ. բյուջեի մասին օրենքի լրացումների նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նշվածն առաջ է բերել բացասական ռիսկեր. «Նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է թողարկել պարտատոմսեր` առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվական արժեքով։ Արդյունքում, ակնկալվում է էականորեն մեղմել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում առկա ռիսկերը, ասել է նախարարը։

Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը, որպեսզի նրանք հետագայում ՀՀ ֆինսաբանկային համակարգի հետ առնչվելիս խոչընդոտների չհանդիպեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել