Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:50 22-12-2023

Գործող իշխանությունը հպարտ քաղաքացիներին վերածել է տուգանքի, ծեծելու, սպանելու մատերիալի. Կարապետ Պողոսյան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ
Գյումրիի բնակիչը պատահաբար իմանում է, որ իր նկատմամբ կա հայտարարված հետախուզում, պարզելու նպատակով մտնում է ոստիկանության մոտակա բաժին։ Տեղում պարզվում է, որ առանց փաստական հիմքերի, ընդամենը օպերի կասկածանքով երկու տարի առաջ իրեն կասկածյալ են ճանաչել ինչ որ քրեական գործով, զայրացած քաղաքացուն սկզբում հայոյում են, ապա ծեծի ենթարկում, կոտրում ծնոտը, հետո տեղափոխում Արթիկ ՔԿՀ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։

«Եթե ոստիկանը քաղաքացու վրա ձեռք է բարձրացնում, ինքը վստահ է, որ դրա համար չի պատժվելու։ Ոստիկանությունը դարձել է կառավարության կողմից անձնական օգտագործման պատժիչ գործողություններ իրականացնող կառույց»,-հայտարարեց իրավապաշտպանը։

Կարապետ Պողոսյանի խոսքով`գործող իշխանության ոչ մի քայլ չի անում, որ բարելավվի մարդկանց կյանքը, այլ ընդհակառակը ամեն ինչ անում է, որ բարդացնի մարդկանց կյանքը։

«Գործող իշխանությունը հպարտ քաղաքացիներին վերածել է տուգանքի, ծեծելու, սպանելու մատերիալի»։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը