Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:53 21-12-2023

Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին զարգացումների բերումով արդեն շատերն են տեղյակ, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել մաեստրոյի հետ կնքված պայմանագրի կատարումը։ Այս մասին տեղեկություններ տարածվեցին նաև մամուլով։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր պաշտոնական ծանուցում ենք ստացել այն մասին, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից