copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:15 20-12-2023

Վերացրեք այդ չգիտեմինչը և հայտարարեք, որ վտարանդի կառավարություն եք․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս Պուտին Վլադիմիրն ասաց, որ «Ռուսաստանը չի հրաժարվել Ղարաբաղից, այլ՝ Հայաստանը»:
Այդ հայտարարությունը քաղաքական նոնսենս է: Ըստ էության, պաշտոնական Մոսկվան խոստովանեց, որ Ղարաբաղի հարցում Հայաստանի հետ «փայատեր էր»: Պուտին Վլադիմիրի խոսքերից կարելի է հասկանալ, որ, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանը Ղարաբաղի «փայից» չի հրաժարվել: Թերևս, դրանով է պայմանավորված այն, որ Ռուսաստանը չի շտապում Լեռնային Ղարաբաղից դուրս բերել խաղաղապահներին:
Ղարաբաղից չհրաժարվելու վերաբերյալ Պուտին Վլադիմիրի խոստովանությունը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստանում ռուսական գործակալական ցանցի կողմից: Վերջինիս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով գովաբանում են «ղարաբաղասեր» «ռուսական աշխարհը», սակայն ...

ԼՂՀ «լուծարմանը» մնաց 12 օր:

Ի՞նչն է խանգարում ԼՂՀ օրենսդիր իշխանությանը վերացնել «ԼՂՀ լուծարման մասին» Շահրամանյան Սամվելի չգիտեմինչը: Ավելին` ի՞նչն է խանգարում Շահրամանյան Սամվելին չեղարկել իր իսկ կողմից կայացրած չգիտեմինչը: Չէ՞ որ առկա է Պուտին Վլադիմիրի` Ղարաբաղից չհրաժարվելու վերաբերյալ, միանշանակ հայտարարությունը: Չէ՞ որ Ղարաբաղում տեղակայված են «ղարաբաղասեր» «ռուսական աշխարհի» զինված ստորաբաժանումները և, ըստ ՌԴ ՊՆ-ի, «շարունակում են առաջադրանքներ կատարել»:
Եվ, ուրեմն, մնաց 12 օր:

Վերացրեք այդ չգիտեմինչը և հայտարարեք, որ վտարանդի կառավարություն եք: Արցախի հարցը չփակելու այլ տարբերակ չկա: Հակառակը կնշանակի, որ «ղարաբաղասեր» Ռուսաստանը Ղարաբաղի հարցում այլևս «փայատեր է» Ադրբեջանի հետ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի