Ներքին 2 տարի առաջ - 12:21 20-12-2023

Մաքսային հսկողության ներքո գտնվող 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար հսկողական աշխատանքներ է իրականացնում տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ։

Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած տվյալների համաձայն ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։

Պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ ներմուծված 6730 արկղ՝ շուրջ 83հզ 546կգ ընդհանուր քաշով պարարտանյութից, տարածքում փաստացի առկա է եղել ընդամենը 3417 արկղը, իսկ մնացած ընդհանուր 33,130 կգ քաշով 3313 արկղ պարարտանյութն իրացվել է առանց մաքսային մարմինների թույլտվության։

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի