Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:06 18-12-2023

Նիկոլ Փաշինյանն իրեն վեր է դասում օրենքից․ ինչպես է վարչապետը «թքում» օրինականության վրա․ բացառիկ տեսանյութ

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության գալուց հետո բազմաթիվ խոստումներ տվեց իրեն հավատացող ժողովրդին։

Նա ամեն պատեհ առիթի խոսում էր օրենքները խախտողների մասին՝ ասելով, որ Հայաստանում պետք է օրենք խախտողներ չլինեն, այնինչ բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ օրենքը խախտողները ինքն ու իր թավշյահեղափոխական թիմակիցներն են։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական խախտումն է թույլ տվել, ինչը արձանագրել է Oragir.News-ի տեսախցիկը։

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Հանրապետության հրապարակից դեպի Կառավարական 3-րդ մասնաշենք՝ Արամի փողոց, սլացավ՝ խախտելով երթևեկության կաննոները՝ միակոմանի փողոցն անցնելով հակառակ ուղղությամբ։

Վարչապետին խախտում անելուն «օգնում» էին պարեկները, ճանապարհային ոստիկաններն ու նրա անվտանգության աշխատակիցները։ Վերջիններիս հրահանգով պարեկներից մեկը ձեռքով փորձում էր փակել տեսախցիկը՝ թույլ չտալով Oragir.News-ին տեսանկարահանել «օրենքի պահապան» Փաշինյանի խախտումը, խոչընդոտելով նաև լրագրողի աշխատանքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել