copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:31 16-12-2023

Իսրայելի զինվորականները սխալմամբ սպանել են ՀԱՄԱՍ-ի երեք պատանդներին

Իսրայելի պաշտպանության բանակ իր տելեգրամյան ալիքում հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Իսրայելի զինվորականները սխալմամբ սպանել են երեք իսրայելցիների, որոնց առևանգել էին ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զինյալները: Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Շիջայա շրջանում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ։

Ռազմական գործողություններից հետո խուզարկությունների և ստուգումների ընթացքում կասկած է առաջացել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից սպանված երեք մարդկանց ինքնության վերաբերյալ։

Նույն օրը ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երեք այլ պատանդների մարմինների հայտնաբերման մասին: Նրանցից մեկը առևանգվել էր Supernova փառատոնի ժամանակ, իսկ մյուս երկուսը՝ իսրայելցի զինվորականներ են։ Նրանց մարմինները վերադարձվել են Իսրայել։

Իսրայելի պաշտպանության բանակը պատանդների ընտանիքներին տեղեկացրել է նրանց մահվան մասին։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, ինչպես նաև զղջում և խորին ցավակցություն է հայտնում սպանվածների ընտանիքներին:

Իսրայելը մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը՝ մինչև խմբավորման ամբողջական ոչնչացումը

Մի քանի օր առաջ ՑԱԽԱԼ-ը սկսել էր ծովային ջուր մղել Գազայի հատվածում գտնվողՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների թունելային համալիր։ Գործողությունը, որը կարող է տևել մի քանի շաբաթ, պետք է հեղեղի թունելները, որտեղ զինյալները թաքցնում են զինամթերքը և ոչնչացնի ահաբեկիչների ենթակառուցվածքները:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, միևնույն ժամանակ, հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել պայքարը արմատական իսլամիստական խմբավորման դեմ՝ մինչև հաղթանակ: «Ոչինչ մեզ չի կանգնեցնի», - ասել է նա՝ ՑԱԽԱԼ-ի զինծառայողներին ուղղված ուղերձում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում