Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:56 16-12-2023

Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են ԱԹՍ-ներով գրոհների մեջ

Դեկտեմբերի 16-ին ռուսական զինված ուժերը մի քանի անգամ փորձել են անօդաչու թռչող սարքերով գրոհների իրականացնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և երկրի մի շարք այլ շրջանների նկատմամբ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Պոդոլսկի շրջանում պայթյուններ են լսվել։

Հարձակման ընթացքում ՌԴ-ի կողմից արձակված ԱԹՍ-ների քանակը չի հաղորդվում: Սակայն Ռուսաստանն արդեն մի քանի անգամ զանգվածային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի օբյեկտների վրա, ինչը կարող է հանգեցնել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացմանը։ Նշենք՝ դեկտեմբերի 14-ի գիշերը 42 ԱԹՍ է արձակվել Օդեսայի մարզի ուղղությամբ, իսկ դրանից մեկ օր առաջ ՌԴ-ի հրթիռային հարվածի հետևանքով Կիևում տուժել է 53 մարդ:

Ղրիմի երկնքում ավելի քան 30 ԱԹՍ է խոցվել

Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Ղրիմի տարածքում գտնվող օբյեկտների վրա ԱԹՍ-ների կիրառմամբ մի շարք հարձակումներ են իրականացվել։ ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ՝ թերակղզու տարածքում ժամը 20.30-ից մինչև 22.30-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է 26 անօդաչու թռչող սարք: Անօդաչու թռչող սարքերի ևս մեկ հարձակում տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում:

ԱԹՍ-ները վնասել են Կուրսկի շրջանի օբյեկտները

Դեկտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հայտարարել է նաև Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը: Պաշտոնյայի խոսքով ՝ դրոններով հարձակում է կատարվել Դմիտրիևսկի և Ժելեզնոգորսկի շրջանների վրա, սակայն արդյունքում տուժածներ չկան:Ն րա խոսքով ՝ԱԹՍ-ի հարվածից վնասվել է կայարանի մոտ գտնվող կոմպրեսորային կայանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել