copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 15-12-2023

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Ուսամա Ալգեմիլիի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել երկրի Աշխատանքի ազգային հետազոտական կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Ուսամա Ալգեմիլիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժի կարևորությունը, մասնավորապես՝ համատեղ սոցիալական հետազոտությունների իրականացման և աշխատաշուկայի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է կանանց տնտեսական հզորացմանն ու աշխատաշուկայում վերջիններիս մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը նշել է, որ իրականացված միջոցառումների շրջանակում արդեն իսկ բարձր ցուցանիշներ են արձանագրվել, և վստահություն հայտնել, որ դրանց առաջիկայում ևս դրական ընթացք կունենան։

Նախարարը նաև ներկայացրել է նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և ««Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կողմից իրականացվող աշխատանքները՝ մանրամասնելով սոցիալական ծառայությունների թվայնացման և արհեստական բանականության կիրառման գործընթացները։ Ուսամա Ալգեմիլին փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն է հայտնել։

Վերջինս, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, խոսել է գործազրկության կրճատմանն ուղղված իրենց կողմից վարվող քաղաքականության մասին, ինչպես նաև անդրադարձել աշխատաշուկայի զարգացման միտումների կանխատեսման իրենց փորձին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրված են արհեստական բանականության մոդելների կիրառմամբ, որոնք նպատակ ունեն օգտագործել աշխատաշուկայի զարգացման միտումները հասկանալու և գործազրկության դեմ պայքարելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել աշխատանքային խումբ՝ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Սաուդյան Արաբիայի Աշխատանքի ազգային հետազոտական կենտրոնը և ՀՀ ԱՍՀ նախարարությունը կիրականացնեն համատեղ նախագծեր, որոնց կարող են մասնակցել նաև հայաստանյան համալսարանների հետազոտողները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում