Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:41 15-12-2023

«Գոլդ համարանիշները» քչություն են արել․ ՔՊ-ականները զրոներով համարներ են ուզում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում), որն ուժի մեջ կմտնի 01.02.2024 թվականին։

Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։

Ըստ այդմ, համարանիշերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից։

Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։

Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի: Այս մասնի հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Oragir.News-ի տեղեկություններով, «գոլդ համարանիշները» քչություն են արել, իսկ ՔՊ-ականներն էլ զրոներով համարներ են ուզում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի