Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:44 14-12-2023

ՀՀ-ն շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը փախստականների կարիքները հոգալու համար․ ԱԳ փոխնախարար

Դեկտեմբերի 14-ին համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ելույթով։ Tert.am-ը ելույթը ներկայացնում է ստորև․

«Ողջունում եմ Փախստականների հարցերով համաշխարհային ֆորումի գերազանց կազմակերպումը: Այն տեղի է ունենում ճգնաժամային մի իրավիճակում, որը նշանավորվում է աշխարհում հակամարտություններով, ինչն էլ բերում է բռնի տեղահանված անձանց թվի կտրուկ մեծացման:

Ցավոք, Հարավային Կովկասը զերծ չմնաց նման ողբերգական զարգացումներից։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման: Մի քանի օրերի ընթացքում ավելի քան 105 հազար հայ բռնի տեղահանվել են իրենց նախնիների երկրից։ Եվս 26 հազար հայ մինչ այդ տեղահանվել էր ԼՂ-ից 2020 թվականի ավերիչ պատերազմի հետևանքով: Նշենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վերջերս ընդունված իր որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է «ապահովել, որ Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Հայաստանը ողջունում է այս որոշումը և լիովին աջակցում է այս իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացմանը։

Քանի որ ներկայումս չկան համապատասխան պայմաններ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ փախստականների կարիքները հոգալու համար։

Հայաստանը հանձնառու է ձեռնարկել հստակ քայլեր՝ ԼՂ հայերի համար ապահովելու բնակարանային հասանելիություն, խթանելու տնտեսական հնարավորությունների հավասար հասանելիությունը, պաշտպանելու կրթության իրավունքները և ընդգրկելու փախստական երեխաներին Հայաստանի կրթական համակարգում, բոլոր փախստականների համար ապահովելու առողջապահական հիմնական ծառայությունների և դեղերի տրամադրումը։

Նման ծավալների հումանիտար ճգնաժամը պահանջում է համապարփակ միջազգային արձագանք։ Այս նպատակով հոկտեմբերին Հայաստանի կառավարության և ՄԱԿ ՓԲՀ-ի սերտ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանի փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ համախմբելով 60 գործընկերների ամբողջ աշխարհում: Այս առնչությամբ ևս մեկ անգամ միջազգային աջակցության կոչ ենք անում:

Կցանկանայի հավելել, որ 2020 թվականից Հայաստանի կառավարությունը Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում տեղի ունեցածջարդերի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնիտեղահանված փախստականներին տրամադրել է «բնակարանների գնման վկայագրեր»։ Նրանցից մոտ 360.000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից1980-ականների վերջին և 90-ականների սկզբին։ Մինչ այդ, համակարգային բռնությունների արդյունքում հայերը ստիպված են եղել լքել Նախիջեւանը և Ադրբեջանի այլ բնակավայրեր։ Պետք է պաշտպանվեն նաև այս փախստականների բոլոր իրավունքները։

Այս համատեքստում կարևոր է նշել, որ Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝Խորհրդային Ադրբեջանում բնակվում էր շուրջ 500.000 հայ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության, ուժի կիրառման, ատելության և այլատյացության պատճառով Ադրբեջանում հայեր գրեթե չկան։

Հիշեցնելով հումանիտար հարթակը չքաղաքականացնելու մասին Գերագույն հանձնակատարի կոչը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել ադրբեջանական պատվիրակության կողմից տրված որոշակի խոստումների վրա։ Իր անկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը երբեք նման պահանջ չի ներկայացրել և ներկայումս խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու Հայաստանի Հանրապետության դեմ իր տարածքային նկրտումները։ Այն պետք է միանշանակ մերժվի միջազգային հանրության կողմից»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից