copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:01 14-12-2023

Օրենքը ասում է՝ մսավաճառի խոսքին պետք չէ հավատալ, այլ պետք է պահանջել  փաստաթուղթ. Անուշ Հարությունյան

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեկ՝ դեկտեմբերի 13-ին տարածած հայտարարության մեջ կոչ էր արել քաղաքացիներին՝ «Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է։ Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի պարտադիր դրոշմակնիքը Ձև 5 վկայականի հերթական համարի հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն»:

Այսպիսի խիստ հայտարարությունը տպավորություն է ստեղծվում, թե տեսչական մարմինն ի վիճակի չէ լիարժեք վերահսկել մսի վաճառքի օրինականությունը և սպառողներին կոչ է անում պահանջել ինչ-որ փաստաթղթեր, պայքարել այն մսավաճառների դեմ, որոնք պատշաճ փաստաթղթեր չեն ունենա։ ՍԱՏՄ-ն նաև թափանցիկ ակնարկում է, որ կան կամ կարող են լինել անբարեխիղճ մսավաճառներ, որոնք կարող են առանց փաստաթղթի միս վաճառել։

«Մեծ կտորի վրա, որը գալիս է և, որն ընդունում են, լինում է դրոշմակնիք։ Իսկ փոքր կտորները, որոնք դրվում են ցուցափեղկերում, դրանց դիմաց պետք է լինի տեղեկատվական թերթիկ այդ նույն տեղեկատվությամբ, որ սա այս կտորից կտրված է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը, ապա հավելեց,- «Օրենքն ասում է՝ մսավաճառի խոսքին պետք չէ հավատալ, այլ պետք է պահանջել և ունենալ ուղեկցող փաստաթուղթը, որով սպանդողից եկել է իրացվելու»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի