copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:47 14-12-2023

Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ է շնորհվել

Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում որոշել են Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ էր շնորհվել, Վրաստանին՝ ոչ։ ԵՄ-ն Վրաստանին նման կարգավիճակի տրամադրումը պայմանավորել էր մի շարք պայմանների կատարմամբ։

Նշվում է նաև, որ եվրոպական ղեկավարները որոշում են ընդունել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսել Ուկրաինայի ու Մոլդովայի հետ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում