copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:48 12-12-2023

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Արցախում զրահափոխադրիչի վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան լուրը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր դեկտեբերի 12-ի տեղեկագրում հաստատել է Լեռնային Ղարաբաղում նախօրեին ռուս խաղաղապահի մահվան մասին տեղեկությունը։

Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ը դուրս է եկել լեռնային ճանապարհից, ինչի հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժած զինծառայողները հետագա բուժման նպատակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահափոխադրիչն ընկել է ձորը, ինչի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է