copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:10 12-12-2023

Երևանում ծեծել են «KFC» սննդի կետի փոխտնօրենին. shamshyan.com

Դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մաշտոցի պողոտայում գործող «KFC» սննդի կետում Երևանի բնակիչներ 33-ամյա Սպարտակ Մ.-ն, 24-ամյա Արթուր Գ.-ն և 29-ամյա Մաթևոս Հ.-ն անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, սննդի կետում չծխելու և չհայհոյելու հետ կապված վիճաբանել են փոխտնօրենի՝ Ալբերտ Բ.-ի հետ, որի ժամանակ նրան դուրս են հրավիրել սննդի կետից, հայհոյել, ձեռքերով ու ոտքերով ծեծել Ալբերտ Բ.-ին:

Սննդի կետի փոքխտնօրենը հոսպիտալացվել է՝ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված