copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:26 10-12-2023

Մարդու իրավունքների պաշտպանի հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է

Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից սկսած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՀՀ ՄԻՊ-ի կողմից իրականացվող հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:

Ըստ աղբյուրի՝ մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:

«Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:

Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ