copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:04 10-12-2023

Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ծաղկաձորում բացման խոսքով են հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական ու ինստիտուցիոնալ հեռանկարները» խորագրով աշխատանքային քննարկմանը:

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ օրերս Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի շրջանակներում արդեն իսկ ներդրվել են նոր ինստիտուտներ. օրինակ` համաձայնությամբ տուգանքի ինստիտուտը, որոնք ուղղված են գործնականում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանը և հանրային ռեսուրսի ավելի թիրախային օգտագործմանը:

Այնուհետև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործնականում իրենց կողմից դիտարկված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին