copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:29 09-12-2023

Ալիևը պնդում է՝ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման համար ԵԽ-ն լավ հարթակ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ կայացած հանդիպմանը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահն իր աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը որակել է որպես փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:

Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը և մասնավորապես՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը»։

Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման գործընթացին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է