Ուղիղ եթեր
Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:00 08-12-2023

Արևմուտքն այնքան ազդեցություն չունի, որ Ադրբեջանին պարտադրի ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ՝ 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Հարևան երկրում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի ապրիլին, և արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշումն անսպասելի էր, քանի որ հատկապես Արցախի ամբողջական բռնազավթումից հետո վերջինիս իշխանությանը որևէ լուրջ վտանգ չի սպառնում։

Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանամետ շրջանակները պնդում են, որ Ադրբեջանի նախագահը արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, որպեսզի դրանց միջոցով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները ևս 2 ամսով հետաձգի և հերթական անգամ խուսափի պայմանագրի ստորագրումից։ Վերջիններս նաև կարծում են, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, Ալիևի նկատմամբ մեծ ճնշում են գործադրում՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար մի քանի պատճառներ կան՝ ընդհանուր աշխարհաքաղաքական և ներքին։ Նա հիշեցրեց, որ այս որոշումից մեկ օր առաջ Ադրբեջանի բռնապետը 4 ժամից ավելի տևողությամբ հարցուպատասխան էր անցկացրել, որի ընթացքում շեշտել էր՝ ինքն ապացուցել է, որ հարցերը կարող են լուծել ուժի և ագրեսիայի կիրառմամբ։

Տաթևիկ Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր այդ երկիրն Արցախի տարածքում երբևէ ընտրություններ չի անցկացրել, իսկ հիմա կփորձի դա անել և այնտեղ ընտրությունների միջոցով Ադրբեջանի օրենսդրությունը հաստատել։

Անդրադառնալով իշխանամետ շրջանակների կողմից տարածվող այն թեզերին, թե արտահերթ ընտրությունների ճանապարհով Ալիևը փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Արևմուտքի կողմից կողմից իր նկատմամբ մեծ ճնշում է գործադրվում, մեր զրուցակիցը շեշտեց, որ ցավալիորեն Արևմուտքն Ադրբեջանի նկատմամբ այդպիսի ազդեցություն չունի և ցանկություն էլ չունի ունենալ, ինչը փորձում են ներկայացնել։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն արևմտյան գործընկերներին քայլ առ քայլ փորձելու է դուրս թողնել հետագա գործընթացներից, և հենց այդ նպատակով էլ Հայաստանին առաջարկում են երկկողմ բանակցություններ վարել։

«Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Ադրբեջանին պետք է գործընթաց, այլ ոչ թե ինչ-որ թղթի ստորագրում, որովհետև իրենք հասկացել են, որ իրենց թղթերով սահմանափակելու կարիք չունեն, և Նիկոլ Փաշինյանը քաղաքական տիրույթում ամրագրում է այն, ինչին իրենք հասնում են ռազմական ճանապարհով։ Դրա համար էլ մենք ունենում ենք բազմաթիվ ագրեսիաներ, պատերազմներ, մարդկային կորուստներ, ու դրանից հետո ՀՀ իշխանությունները հրաժարվում են մեր իրավունքներից»,- նշեց նա։

Ադրբեջանագետը նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանում պետական մակարդակով մեր երկիրն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ իշխանությունները` դրան հակադրվող ոչինչ չեն անում։

Առավել մանրամասն՝ ձայնագրությունում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի