copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:38 07-12-2023

ՀՀ-ում շուրջ 4,000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ է ստանում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ-ում շուրջ 4,000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ է ստանում։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելեց, որ արդեն իսկ շուրջ 4,000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ են ստանում, այն ներառում է 200,000 դրույքաչափը, և 30-50 տոկոս հավելավճարը կամավոր ատեստավորման համար։

«Մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք նաև տարակարգ ունեն, և նրանք նաև դրան հավելում ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։ Ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում։ Նրանք 25 տոկոս հավելավճար են ստանում անկախ ատեստավորումից»,– նշեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ գյուղական փոքր դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչներն էլ ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան