Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:51 04-12-2023

Կենդանուն գյուղից սպանդանոց հասցնելով մսի որակն ընկնում է․ մսավաճառները դժգոհում են

Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ կմտնի օրենսդրական մի փոփոխություն, համաձայն որի՝ մսավաճառների խանութներում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում՝ պետական մարմինների կողմից կասեցվելու է ոչ միայն ամբողջ խմբաքանակի իրացումը, այլև ողջ խմբաքանակը ոչնչացվելու է:

Oragir.News-ը զրուցել է մսավաճառների հետ՝ պարզելու, թե նման որոշումն ինչքանով է ազդելու առանց այն էլ մսի շուկայում անկում ապրող գնաճի և մսի որակի վրա։

«Գների բարձրացում բոլորովին չկա, ավելին, շատ էժան է այս տարի՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, պարզապես առնող չկա, շատ են քչացել։ Օրինակ՝ անցած տարի այս ժամանակահատվածում չալաղաջի գինը 3000 դրամ էր, իսկ այսօր 2200-ով էլ չենք կարողանում նորմալ վաճառել։ Մարդկանց մոտ պիտի փող լինի, որ միս առնեն, որ չկա, որտեղի՞ց առնեն»,- ասում է մսավաճառներից մեկը։

Ինչ վերաբերում է մսի որակի պահպանմանը, մսավաճառներից շատերը գտնում են, որ եթե ամեն գյուղ կամ համայնք ունենա իր սպանդանոցը, մորթն էլ իրականացվի մաքուր պայմաններում, ապա մսի որակի հետ կապված դժգոհություններ չեն լինի։

«Մենք դժգոհ ենք այս փոփոխությունից։ Մինչև կենդանուն գյուղից հասցնում ենք սպանդանոց, մսի որակն ընկնում է։ Կենդանին ավտոմեքենայով տեղափոխվելիս վախենում է, ինչի հետևանքով մսի գույնը մուգ է լինում, հաճախորդներնէլ դժգոհում են որակից»,- ասում են մսավաճառները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան