copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:50 04-12-2023

Էստոնիայի վարչապետը կոչ է անում ՌԴ ղեկավարության համար տրիբունալ ստեղծել

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կոչ է արել ստեղծել միջազգային դատարան, որը կպատժի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի մեղավորներին։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

«Ռազմական հանցագործությունների համար ստեղծվել է Միջազգային քրեական դատարան, որը դատապարտում է նման գործողությունները։ Ագրեսիվ պատերազմը բոլոր հանցագործությունների մայրն է։ Բոլոր պատասխանատու բարձրաստիճան քաղաքական գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է մերձբալթյան երկրի կառավարության ղեկավարը։

Ավելին՝ Համբուրգում Էստոնիայի վարչապետին շնորհել են գերմանական Մարիոն Դյոնհոֆի մրցանակը, որը նախատեսված է միջազգային փոխըմբռնման և հաշտեցման խթանման համար:Բացի Էստոնիայի վարչապետից, մրցանակը հանձնվել է նաև Իրանում կանանց իրավունքների համար պայքարող Hawar.help.e.V իրավապաշտպան կազմակերպությանը։

Նշենք, որ հայտնի գերմանացի լրագրող Մարիոն Դյոնհոֆի անվան մրցանակը 2003 թվականից շնորհվում է Zeit հիմնադրամի (Zeit-Stiftung), Die Zeit թերթի և Marion-Dönhoff-Stiftung հիմնադրամի կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը