copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 12:11 04-12-2023

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Վաղարշակ Քեյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին հետևել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մենամարտերին:

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։

48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։ Երրորդ ռաունդում Քեյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Քեյանը նվաճել է Հայաստանի թիմի դեռևս միակ ոսկե մեդալը Երևանում ընթացող առաջնությունում։

48 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամ Արեն Խառատյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 52 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Ղրղզստանի ներկայացուցչին և բավարարվել է արծաթե մեդալով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սիրամարգյանը ևս արծաթե մեդալ է նվաճել՝ 70 կգ քաշայինների եզրափակչում զիջելով լեհ մրցակցին։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել