copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:43 01-12-2023

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ խորհրդի անդամների առաջարկները: Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։

Քննարկվել է հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից խորհրդին ներկայացրած առաջարկները մասնավորապես՝ Միջազգային պայմանագրերին, Ազգային փոքրամասնությունների իրավունքներին և Ազգային ժողովի կազմի ու ընտրության կարգին վերաբերող հարցեր:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանի ներկայացրած առաջարկներին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել