copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 01-12-2023

Երկուշաբթի հարցերին սպառիչ պատասխանները կտրվեն․ նախարարությունը՝ արցախցիների թոշակների տրամադրման մասին

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Կառավարության նիստում ներկայացրեց մի նախագիծ՝ համաձայն որի՝ կկարգավորվի Արցախից բռնագաղթված անձանց կենսաթոշակների հարցը։

Ըստ սահմանված որոշման՝ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործը առկա է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչ 2024 թվականի հունիսի 1-ը։

Ի՞նչ ընթացակարգով է տրամադրվելու կենսաթոշակը, արդյո՞ք անձը պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ։ Իսկ, եթե թոշակառուի երեխաները գտնվում են ՌԴ-ում և ծնողին տեղափոխել են ՌԴ, արդյոք այդ թոշակառուն զրկվում է թոշակի իրավունքից։ Սրանք հարցեր են, որոնք կանգնեցրել են արցախցիներին երկընտրանքի առջև։

Oragir.News-ը այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով կապ հաստատեց Սոցապնախարարություն, որտեղից պատասխանեցին, որ երկուշաբթի օրը բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կտրվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով