copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:25 30-11-2023

Թուրքիայի ԱԳ նախարարը Գազայում Իսրայելի գործողությունները ռազմական հանցագործություններ է որակել

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ են: Այս մասին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Գազայի հատվածի և նրա բնակչության դեմ Իսրայելի դաժան հարձակումները ռազմական հանցագործություններ են: Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ լիազորված է լուծելու նման հարցեր, կրկին ու կրկին չի կարողանում կատարել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտավորությունները:

Այն չկարողացավ արդյունավետ հրադադարի միաձայն կոչ անել: Ավելին՝ Անվտանգության խորհուրդը դեռևս չի կարողանում լուծում գտնել՝ շտկելու այն պատմական անարդարությունը, որի հետևանքով տասնամյակներ շարունակ տառապում են պաղեստինցիները», - նշել է Ֆիդանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ստեղծված իրավիճակը «կաթված է, որը, հաշվի առնելով մոլորակի մյուս բոլոր ճգնաժամերը, ավելի ու ավելի է խաթարելու խորհրդի նկատմամբ մարդկանց վստահությունը»։

Ինչպես ընդգծել է պաշտոնյան, «միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ակցիաներ են անում հաջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի իրագործած սարսափների», ինչը հղի է շատ երկրներում անկարգությունների վտանգով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ