copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:29 27-11-2023

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր։

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Փաստացի այն (միասնական հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, իհարկե Բելառուսին։ Բնականաբար, այն հագեցված է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում և պահում մարտական վիճակում։

ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում։ Իսկ ՀԱՊԿ-ը փաստացի է դա արել։ Եթե փաստաթղթեր են պահանջվում, կարծում ենք՝ փաստաթղթերով կձևակերպենք: Բայց մենք երկկողմանի համաձայնագիր ունենք ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ այս երկկողմ պայմանագրով ստեղծվել է համակարգը»,- ասել է Շոյգուն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը