Սյունիքում ՀՀ ՊՆ կամազը կիսակողաշրջվել է. 15 զինծառայողից 7-ը հոսպիտալացվել են. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Վերին Խոտանանում ՀՀ ՊՆ КамАЗ-ը կիսակողաշրջվել է ու հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 15 զինծառայողներից 7-ը հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: