copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:26 24-11-2023

Դուբլինում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել

Դուբլինի մի քանի շրջաններում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում ցուցարարները շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, ինչպես նաև այրել են մի քանի ավտոբուս և ոստիկանական մեքենա։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sky News լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ անկարգությունների պատճառն այն էր, որ զինված տղամարդը դանակով հարձակվել և վիրավորել է երեք երեխաների և դաստիարակչուհուն։ Հարձակումը տեղի է ունեցել ցերեկը՝ Պարնել Սքուեր Իսթ քաղաքի մանկապարտեզի մոտ։

RTE գործակալությանը տված հարցազրույցում ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ կարգուկանոն հաստատելու համար ոստիկաններն գործի են դրել ամբողջ ներուժը։

«Դուբլինի կենտրոնն այժմ հանգիստ է և վերադառնում է բնականոն կյանքի»,- ասել է ոստիկանության գլխավոր տեսուչ Պատրիկ Մաքմինամինը:

Ամենից շատ դիտված