Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:02 24-11-2023

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող ոչ մի բուհ չկա

Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի բուհ, որն, օրինակ ֆիզիկական ենթակառուցվածքներով համապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերում էր Ակադեմիական քաղաք նախաձեռնությանը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ցանկացած բուհ պետք է հավաստագրվի և լիցենզավորվի։ Նա կարծում է, որ եթե առկա չափանիշներով լիցենզավորեն, ապա Հայաստանում գործող բոլոր բուհերը կփակվեն՝ անհամապատասխանության պատճառաբանությամբ։

«Մենք ուզում ենք Ակադեմիական քաղաքում գիտակրթական կյանք ունենալ, և դրա համար մտածել ենք, որ ակադեմիական քաղաքում պետք է գոյություն ունենան մինչև 8 պետական բուհ և այդ բոլոր բուհերը պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեի կողմից,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ ժամանակի ընթացքում բուհերն ու գիտահետազոտական կենտրոնները կտրվել են իրարից, և բարձրագույն կրթության հետազոտական բաղադրիչը շատ հաճախ դուրս է մնացել:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում