copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:48 23-11-2023

Լուկաշենկոն հուսով է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության կհաստատվի։ Բելառուսական պետական Բելտա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում։

«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման առաջընթացը։ Հուսով ենք, որ ձեռնարկված քայլերը հիմք կդնեն կայուն և երկարաժամկետ խաղաղության համար այս տարածաշրջանում, որտեղ ապրում են մեզ բարեկամ ժողովուրդները՝ հայերը և ադրբեջանցիները։ Ես ընդգծում եմ՝ բարեկամ ժողովուրդներ», - ասել է Բելառուսի նախագահը։

«Համոզված եմ, որ, չնայած ամեն ինչին, մենք ի վիճակի ենք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր պատասխանատվության ոլորտում: Եվ մենք դա անում ենք: Նույնիսկ եթե ոչ ամբողջությամբ, մենք շատ բան ենք անում, հատկապես վերջին շրջանում», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից