Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:55 23-11-2023

Առողջության ապահովագրության տարեկան վճարը լինելու է մոտ 200 հազար դրամ

Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։ «Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգը այն քաղաքացիների համար, որոնք ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոս չափով կսուբսիդավորվեն»,- նշեց նախարարը։ Նվազագույն աշխատավարձի դեպքում քաղաքացիները սուբսիդիաներ ավելի շատ կստանան։ Ավանեսյանը նաև հավելեց, որ ստեղծվելու է ապահովագրական մեկ հիմնադրամ, որն իրականացնելու է ամբողջ գործընթացը։ Ըստ նրա՝ մասնավոր ապահովագրական ընկերություններն առաջարկելու են ստեղծվող փաթեթը լրացնող, հավելյալ ծառայություններ առաջարկող փաթեթներ, քաղաքացիներն իրենք կորոշեն՝ հավելյալ փաթեթի կարիք ունեն, թե ոչ։ Հիշեցնենք՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականից։ 2027 թվականին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի և համապարտադիր է դառնալու։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից