Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:18 23-11-2023

Իմ ձեռքում ԱՕԿՍ-ի վկայականի պատճենն է, այն վերադարձվել է պետությանը. Վարդապետյան

Իմ ձեռքում ԱՕԿՍ-ի վկայականի պատճենն է, որտեղ որպես գրանցված իրավունքի սուբյեկտ նշված է Հայաստանի Հանրապետությունը․ այն վերադարձվել է պետությանը։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«ԱՕԿՍ-ի շենքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործառույթի շրջանակում չի իրականացվել, բայց վարչության կողմից մինչ այս պահը ներկայացվել է 93 հայցադիմում։ Այդ հայցադիմումներով մենք պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն։ Ընդհանուր հայցագինը, որը մենք ներկայացրել ենք, գերազանցում է 500 միլիարդ դրամ», -ասաց Վարդապետյանը։

Նա նշեց, որ մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ ու 1 շարժական գույք՝ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով։ Վերադարձվել է նաև շուրջ 79 միլիոն դրամ։

«Անշարժ գույքերի ցանկում ներառված են «Եռաբլուր»-ի հարակից տարածքում գտնվող չորս հողամասերը», - ասաց դատախազը։

Մյուսը Ծաղկաձորի անտառներն են ու «Գոլդեն փելես»-ը։

Վարչապետ Նիկո Փաշինյանը, սակայն, ասաց, թե հանրությունը դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ «Ուզում եմ իմ խորը մտահոգությունն արտահայտել», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ իրենք բոլոր ջանքերը գործադրել են, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված ու օրենքի դաշտում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել