copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:23 22-11-2023

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վաղը կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշմանը։

«Անկասկած կարելի է ափսոսանք հայտնել, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցություն վաղվա գագաթնաժողովին չի լինի։ Մենք հուսով ենք՝ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկի գագաթաժողովին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բելառուս գործընկերոջ՝ Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել