copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 21-11-2023

«Կարգո»-ն ապօրինի կերպով մարդկանցից գումարներ է կորզում և «գցում» է պետությանը

ՀՀ քաղաքացիներից մեկն ահազանգում է, որ Զվարթնոց օդանավակայանում գործող «Կարգո»-ում հաճախորդներին խաբում են։

Քաղաքացին, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ օրերս մոտեցել է «Կարգո», վճարել օրենքով սահմանված 3600 դրամը, որպեսզի ստուգի իր ապրանքը։ Մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո «Կարգոյից» հայտնել են, որ իր ապրանքը գտնվում է կարմիր գոտում և պետք է մաքսային զննության ենթարկվի, ինչի համար պահանջել են կրկին 3600 դրամ վճարել, որպեսզի մաքսային տեսուչը զննի։

«Գործող օրենքով՝ ապրանքը կարող է գտնվել 3 գոտիներում՝ կանաչ, դեղին և կարմիր։ Կանաչ գոտում գտնվելու դեպքում ապրանքը մաքսայինի կողմից չի ստուգվում, կարմիրի դեպքում ապրանքը պարտադիր մաքսային ստուգում է անցնում։ Հիմա «Կարգոն» ինձ պարտադրում է 2-րդ անգամ վճարել ապրանքի զննության համար այն դեպքում, երբ կարմիր գոտում է, և իրենք իրենց միջոցներով են պարտավոր այն ստուգել, ավելին՝ ապրանքի զննության համար ես արդեն վճարել եմ։ Ստացվում է, որ ապօրինի կերպով մարդկանցից գումարներ են կորզում»,- ասաց քաղաքացին։

Oragir.News-ը կապ հաստատեց «Կարգո» ընկերության հետ հասկանալու համար, թե ինչու են հաճախորդից գումար պահանջել պետական զննության համար։ Ընկերությունից պատասխանեցին, որ իրենք կապ չունեն այդ հարցերի հետ։ Պետական եկամուտների կոմիտեից ևս չհաջողվեց պատասխան ստանալ։

«Ամեն մի դեպք ունի իր հստակ մոտեցումը, դրանք պրակտիկ նրբություններ են, այդ մասին պետք է խոսել ընկերության հետ»,- պատասխանեցին ՊԵԿ-ից։

Քաղաքացին, սակայն, պնդում է, որ սա միակ խնդիրը չէ. պաշտոնական 3600 դրամը վճարելու փոխարեն կարելի է 1000 դրամ տալ «Կարգոյի» պահեստապետին, և ստանալ ապրանքը զննելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի